Նորություններ

Նոր նվաճում Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-22

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում,ինչպես նաև հանրապետության շատ ու շատ դպրոցներում, մարտի 28-ին VIII դասարանի աշակերտները մասնակցեցին Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված օլիմպիադային,որը կազմակերպել էր Թումանյանի թանգարանը: Օլիմպիադայի հարցերը հետաքրքիր էին և բազմաբովանդակ: Մեր աշակերտներին օգնեց դպրոցում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներին մասնակցելու ժամանակ բավականին լրացուցիչ նյութերի ուսումնասիրությունը և լավ տեղեկացված լինելը: Վերջերս դպրոցն ստացավ օլիմպիադայի արդյունքները:Եզրափակիչ փուլ են անցել 5 աշակերտ՝ Անգելինա Մնացականյան,Մանե Միքայելյան,Արամ Եսայան,Արսեն Բեջանյան և Սուրեն Ռևազյան: Թանգարանի կողմից տրվել է գրականություն՝ ամռանը ուսումնասիրելու համար: Սեպտեմբերին կկայանա եզրափակիչ փուլը:Մեր աշակերտներին մաղթում ենք հաղթանակ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: