Նորություններ

Արճիսի դպրոցի հերթական հաջողությունը

Կրթական 2019-05-21

Տավուշի մարզի <<Արճիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը միշտ աչքի է ընկնում բազմաթիվ հաջողություններով՝ ուսումնական և արտաուսումնական միջոցառումներով: Ամբողջ ուստարում դպրոցում հաջողությամբ գործում են խմբակներ: Առաջին բուժօգնության խմբակը (խմբակավար Գ. Ալավերդյանը) մայիսի 17 -ին տեսական գիտելիքների ստուգարք հանձնեց,որին ներկա էր COAF <<Հայաստանի մանուկներ>> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ բժշկուհի Լուսինե Սահակյանը : Թեստերը կազմված էին առաջին բուժօգնության խմբակի ժամերին ուսումնասիրած բոլոր թեմաներից:Նույն օրը ստուգարք էին հանձնել տարածաշրջանի ևս երեք դպրոցի աշակերտներ (Պտղավան,Զորական,Բերդավան):Այդ դպրոցներում ևս գործում է այդ խմբակը: Ամենաբարձր արդյունքը գրանցել են Արճիսի միջնակարգ դպրոցի աշակերտները ՝ վաստակելով 77 միավոր և Լոռու Սմարթ կենտրոնում իրենց գործնական խաղը ցուցադրելու հնարավորություն: Գ. Ալավերդյանի կատարած աշխատանքներից և աշակերտների ցուցաբերած արդյունքից շատ գոհ էր բժշկուհի Լ. Սահակյանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: