Նորություններ

Ըմբշամարտի Հայաստանի ընտրանին կմասնակցի միջազգային մրցաշարի

Սպորտ 2019-05-21

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին մայիսի 23-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը: Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը: Գավաթի խաղարկությանը կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Երկար դադարից հետո հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս կմասնակցի մրցաշարին։ Ալմաթի կմեկնեն նաև մարզիչ Էդուարդ Սահակյանը և մրցավար Գևորգ Ալեքսանյանը: Աղբյուրը՝ Armenpress.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: