Նորություններ

Մեծն Լոռեցու 150-ամյակին

Կրթական 2019-05-21

Մեծն Լոռեցու 150-ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակրտներն ուղևորվեցին այն գողտրիկ աշխարհ, ու ամեն ինչ շնչում է թումանյանական ու սիրուն: Գրողի ստեղծագործությունները մեկ անգամ ևս լսվեցին աշակերտների շուրթերից, ևս մեկ սերունդ Թումանյանի օջախում ապրեց նրա ներկայությունն ու մեծությունը: Նրա հյուրընկալ տանիքի տակ ջերմությանը միախառնվել էր հուզմունքը,խոսուն-կենդանի նրա հերոսները, կարծես, իրենց պատմությունն էին պատմում երեխաներին: Անմոռաց հուշերով ավարտեց օրը, իսկ Թումանյանը մնաց նույն բարձունքում՝ պատկառանք ու սեր ներշնչելով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: