Նորություններ

Առաջին բուժօգնության դաս -միջոցառում Արճիսի դպրոցում

Կրթական 2019-05-20

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում COAF <<Հայաստանի մանուկներ>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ գործում է Առաջին բուժօգնության խմբակ,որը վարում է հայոց լեզվի ուսուցչուհի Գ. Ալավերդյանը: Խմբակավարը հաշվետու միջոցառում էր կազմակերպել:Աշակերտները նախ բանավոր ներկայացրին` ինչ է առաջին բուժօգնությունը և ինչ կարևորություն ունի դրան տիրապետելը: Ապա բեմադրեցին Հովհ. Թումանյանի <<Կացին ախպեր>> հեքիաթը ` որոշ փոփոխություններով:Կացին ախպոր պատճառած վնասների դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին աշակերտները: Աշակերտները` բժիշկներ դարձած արագ հայտնվում էին դեպքի վայրում ,բացահայտում ,թե ինչպես պետք է օգնել տվյալ դեպքում և գործնականում օգնում տուժածներին: Հեքիաթի հերոսները զանազան փորձությունների ենթարկվեցին (ավտովթար,այրվածք,վերին վերջույթի անդամահատում,շմոլ գազից թունավորում ,օձի խայթոցից թունավորում ,զարկերակային արյունահոսություն ,գլխի պատռվածք):Աշակերտ-բժիշկները շատ վարպետորեն էին ցուցաբերում առաջին բուժօգնություն և արագ տեղափոխում էին հիվանդանոց: Նկատվում էր,որ խմբակավարը մեծ աշխատանք է կատարել,աշակերտները լավ տեղեկացված էին,յուրացրել էին բոլոր թեմաները թե' տեսականորեն թե' գործնականորեն:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: