Նորություններ

ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ

Կրթական 2019-05-20

Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ՝<<Մեր մանկության մոլորակի հեքիաթը>> խորագրով՝ IVբ դասարանի դասվար Օֆելյա Թորոսյանի նախաձեռնությամբ: Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք: Աշակերտները ներկայացրեցին իրենց մանկության ամենամաքուր ժամանակները: Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով, հայոց մայրերին, ուսուցչուհուն նվիրված բանաստեղծություններով, երգերով, գեղեցիկ պարային համարներով: Աշակերտները իրենց պատրաստած տիկնիկներով հանդիսատեսի ունկնդրությանը ներկայացրեցին <<Անխելք մարդը>> հեքիաթը, որն առաջացրեց հանդիսատեսի հիացմունքը: Նրանք բեմադրեցին <<Ամենապիտանելի բանը>> պատմվածքը՝ գիտության լույսը: Շատ բարձր էր միջոցառման ճանաչողական, գեղագիտական և բարոյական արժեքը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, ուսուցիչներ , ծնողներ և հյուրեր: Տնօրեն Ա. Պետրոսյանի խոսքը շատ տպավորիչ էր, քանի որ նա կանգնած է արդի գիտելիքների լիակատար բարձրության վրա: Փոխտնօրեն Ա. Բզնունին շատ գոհ էր միջոցառումից, շնորհակալություն հայտնեց դասղեկ Օ. Թորոսյանին և մաղթեց նորանոր հաջողություններ:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: