Նորություններ

Համատեղ էքսկուրսիա և դաս թանգարանում

Կրթական 2019-05-18

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Հ. Պողոսյանի նախաձեռնությամբ ապրիլին դպրոցում անց էր կացվել մրցույթ <<Հայ ասպետ>> հեռուստախաղի ձևաչափով,որին մասնակցել էին Արճիսի միջնակարգ դպրոցի և Պտղավանի միջնակարգ դպրոցի թիմերը ,Այրումի միջնակարգ դպրոցը չէր ներկայացել: Երկու թիմերի ղեկավարները և աշակերտները որոշեցին կազմակերպել հեռավոր էքսկուրսիա՝ դեպի Նորավանք և Խոր Վիրապ, ինչպես նաև Պ. Սևակի տուն-թանգարան: Ուղևորությունը անչափ հետաքրքիր էր և ուսանելի:Աշակերտները ճանապարհին այցելեցին Այրիվանքի հրաշալի եկեղեցին ,ապա Սելիմի լեռնանցքով իջան՝ տեսնելով պատմական Քարվանսարայը,ապա եղան հրաշակերտ Նորավանքում(գիտեին,որ այն կառուցել է Մոմիկը,հայտնաբերել է Բակունցը,սակայն չէին տեսել): Ճանապարհին եղան Պ. Սևակի տուն-թանգարանում,ուր հրաշալի դաս անցկացրին,ասմունքեցին ու երգեցին Սևակի գործերից,ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը,ծաղիկներ խոնարհեցին Սևակի շիրիմին:Ապա մեկնեցին Խոր Վիրապ,եղան Գր. Լուսավորչի զնդանում: Էքսկուրսիան ավարտվեց Երևանում :Աշակերտները եղան Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում,ծաղիկներ խոնարհեցին Եղեռնի անմեղ զոհերի և Արցախի համար զոհված հայդուկների հիշատակին: Աշակերտները մեծ գոհունակությամբ և գիտելիքներով հարուստ պաշարով վերադարձան տուն:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: