Նորություններ

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

Կրթական 2019-05-17

Լկաձորի հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտները այսօր հրաժեշտ տվեցին այբբենարանին: Նրանք իրենց թոթովախոս լեզվով ներկայացրեցին Այբուբենի ստեղծման պատմությունը, Մեսրոպ Մաշտոցի փառապանծ ուղին: Դասվար Տաթև Բրոյանը ջանք ու եռանդ չեր խնայել ու կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որը նմանեցված էր <<Հայ Ասպետ>> հեռուստահաղորդաշարին և լի էր գեղեցիկ երգ ու պարով: Աշակերտներն Այբբենարանին հրաժեշտ տվեցին բարձր տրամադրությամբ, քանի որ հանդես-միջոցառման ողջ ընթացքում դահլիճում միախառնվել էին մանկան շուրթերից հնչող անկեղծ խոսքերը, խոստումը, որ հավերժ փառաբանելու են հայոց գրերը, նրանով ստացած գիտելիքներով բացելու են իրենց կյանքի հաջորդ էջերը:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: