Նորություններ

ԵՐԳ-ԵՐԳՈՑ

Կրթական 2019-05-17

Մայիսի երկուսին Արթիկի N 5 հիմնական դպորցի ուսուցչուհի՝ Անագիտ Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցերեկույթ՝ <<Երգ-երգոց>> VIII դասարանի աշակերտների մասնակցությամբ՝ նվիրված Կոմիտասին և Հովհաննես Թումանյանին։ Արվեստը մարդու ստեղծագործական գործունեության ձևերից մեկն է։ Այն հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու կյանքը, ճանաչելու աշխարհը, զգալու և տեսնելու գեղեցիկը։ Երաժշտությունն ու գրականությունն ունեն ընդհանրություններ, որոնց շնորհիվ դարձել են <<ազգակիցներ>>։ Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորությունով կենդանության շունչ է տալիս բանաստեղծությանը, բայց որ նա թռչի՝ դրա համար թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միմիայն այն կախարդական աշխարհում, որ կոչվում է երաժշտություն։ Արվեստի յուրաքանչյուր տեսակ ունի իր <<լեզուն>>։ Հասկանալու համար պետք է տիրապետել այդ <<լեզվի>> տարրերին։

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: