Նորություններ

Տիկնիկային թատրոն՝ Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-16

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում COAF Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը բացել է Աֆլաթոնի խմբակ,որը վարում է մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Գևորգյանը: Տարվա ընթացքում աշակերտները շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ նախաձեռնություններ են ունեցել:Այս անգամ աշակերտները կազմակերպել էին տիկնիկային թատրոն (տիկնիկները աշակերտները իրենց ձեռքով էին պատրաստել),և որոշել են տոմսերի վաճառքից ստացված գումարը օգտագործել գյուղի զբոցայգու ձևավորման աշխատանքներում: Աշակերտները թատրոնին պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ : Բեմադրեցին Հովհ. Թումանյանի <<Շունն ու կատուն>> և <<Անբան Հուռին>>:Թատերական ներկայացումն ուղեկցվեց երգ ու պարով,իսկ փոքրիկ աճպարարները ցույց տվեցին իրենց ձեռքի շնորհքը: Դահլիճը լեփ-լեցուն էր ,հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ: Ներկայացումը այնքան ընդունվեց և պահանջվեց հանդիսատեսի կողմից,որ խմբի ղեկավար Ա. Գևորգյանը և աշակերտները որոշեցին մեկ անգամ ևս այն բեմադրել,այս անգամ մանկապարտեզի սաների համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: