Նորություններ

«Շախմատի աշխարհում»

Կրթական 2019-05-16

Սևանի №4 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում հավաքված ծնողները, ուսուցիչներն ու աշակերտները ականատես եղան գեղեցիկ, գրավիչ շախմատային միջոցառման, որը կազմակերպել էր շախմատի ուսուցչուհի Փիրուզա Ոսկանյանը։ IIIա դասարանի աշակերտները ներկայացրին շախմատի տախտակը, յուրաքանչյուր խաղաքարի դերը, քայլերը և հաջողության հասնելու գաղտնիքները։ Աշակերտները և ներկաները հայտնվել էին շախմատի հեքիաթային աշխարհում՝ ճամփորդելով շախմատի հայրենիք Հնդկաստանից մինչև Եվրոպա՝ չմոռանալով վերհիշել նաև աշխարհի չեմպիոններին։ Ուսուցչուհուն հաջողվել էր իր սաների մեջ սերմանել սեր շախմատի նկատմամբ՝ այն ներկայացնելով ուրախ սպորտ, գիտություն և արվեստ։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: