Նորություններ

Հրաժեշտ այբբենարանին

Կրթական 2019-05-16

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի դասվար Կարինե Արզումանյանը << Հրաժեշտ այբբենարանին >> միջոցառումը անցկացրեց Օշականում: 1-ին դասարանցիները հանդես եկան Մ. Մաշտոցի, Սահակ Պարթևի, Վռամշապուհ արքայի և Կորյունի դերակատարումներով: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Մ. Մաշտոցի գերեզմանին , երդվեցին լավ սովորել և արժանի հետնորդներ լինել: Միջոցառման ընթացքում նազանի աղջիկները գեղեցիկ պարով, աղուհացով դիմավորեցին <<Մեսրոպ Մաշտոցին >>: Երգն ու պարը, ասմունքը, բեմականացումները, զինվորական քայլերգերը ավարտվեցին Կարինե Արզումանյանի ստեղծագործած ակրոստիքոսներով, որոնք զետեղված էին աշակերտների <<Առաջին քայլեր >> հուշ ալբոմներում: Դպրոցի տնօրեն Լ. Սարգսյանը նշեց, որ հիացմունքով ունկնդրեցին հրաշք- մանուկների կատարումները և բոլորն էլ փոխադրվում են 2-րդ դասարան: Դասվարի մեկ տարվա ջանքերի արդյունքում բոլոր աշակերտներն էլ գրաճանաչ են: Նրանք իմացան ինչ է հայրենիքը, որ միշտ բարին հաղթում է չարին, զգացին գեղեցիկը և բոլորն էլ ձգտում են լավագույնին:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 8 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: