Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2019-05-16

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության երևանյան գրասենյակը հյուրընկալել էր Սևանի ավագ դպրոցը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթվան նվիրված միջոցառմանը։ Գրասենյակի աշխատակից Օֆելյա Սուքիասյանը ակտիվ հարցուպատասխանի միջոցով մասնակիցներին հակիրճ ներկայացրեց ՄԱԿ-ի և Կայուն զարգացման նպատակների պատմությունը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրեց՝ Ճանապարհային անվտանգության շաբաթվա գլոբալ քարոզարշավի և ՀՀ-ում իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ Իսկ Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի Ծրագրերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը խոսեց երթևեկության կաննոներին հետեվելու կարևորության մասին։ Միջոցառման վերջում բոլոր մասնակիցներն ստացան նվերներ, իսկ ուսուցիչներին տրվեցին տեղեկատվական փաթեթներ #ԿԶՆ-ների և ճանապարհային անվտանգության մասին։

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: