Նորություններ

Վիկտորինա ՝ «Ֆիզիկայի զարմանահրաշ աշխարհում» խորագրով

Կրթական 2019-05-15

15.05.2019 թ. Ստեփանավանի N 1 հիմանական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում-վիկտորինա ֆիզիկա առարկայից, որին մասնակցում էին դպրոցի 7-րդ դասարանցիները: Վիկտորինան վարում էր դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Հ. Սահակյանը: Աշակերտները ակտիվ մասնակցեցին վիկտորինային՝ ցուցադրելով իրենց գիտելիքները ֆիզիկայից: Ամփոփվեցին տարվա ընթացքում ստացած գիտելիքները: Դասը տեղի ունեցավ SMART դասասենյակում, օգտագործվեց էլետրոնային գրատախտակը: Դասարանները բաժանվել էին 4 թիմերի, որոնց կրում էին «Իսահակ Նյուտոն», «Օտտո ֆոն Գերիկե», «Արքիմեդ», «Պասկալ» անունները: Մրցեցին նաև թիմերի ավագները: Հաղթող ճանաչվեց «Արքիմեդ» թիմը: Ուսուցիչը ամփոփեց դասը՝ կարևորելով ֆիզիկա առարկայի դերը կյանքում:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: