Նորություններ

Մեկնարկում է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

Սպորտ 2019-05-15

Այսօր մեկնարկում է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որը կանցկացվի Նորագավիթի մանկապատանեկան մարզադպրոցում։ Առաջնությանը մասնակցում են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքները ներկայացնող մարզիկ-մարզուհիներ: Առաջնության մեկնարկային օրը՝ այսօր, կմրցեն խոցասուսեր տղաները և ճկասուսեր աղջիկները, իսկ մայիսի 16-ին՝ ճկասուսեր տղաները, խոցասուսեր աղջիկները և թրասուսեր տղաները: Նշենք նաև, որ առաջնության արդյունքներով ձևավորված սուսերամարտի ՀՀ հավաքականը կմասնակցի մայիսի 28-ից հունիսի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: