Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ԱՌԱՋԻՆ ԴՍՍԱՐԱՆՑԻ...

Կրթական 2019-05-15

2019թ մայիսի 13-ին մաշտոցյան շունչն էր թևածում Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցում կրկին տիրում էր բարձր ու տոնական տրամադրություն։ Դասվար Անահիտ Մկրտչյանը Iա դասարանում անցկացրեց 《Պատիվ է լինել մեսրոպյան սաներ》խորագրով միջոցառումը՝ նվիրված այբբենարանի տոնին։ Գեղեցիկ զարդարված բեմում մեկը մյուսի ետևից ելույթ ունեցան մեր թոթովախոս մանուկները։ Մանուկների շուրթերից հնչեցին երգեր ու բանաստեղծություններ՝ նվիրված հայերենի առաջին ուսուցչին՝ Մեսրոպ Մաշտոցին, գրին ու դպրությանը։ Պարեցին և փոքրիկ բեմականացում ցուցադրեցին։ Նշեցին, որ հայոց տառերը միշտ եղել են հայրենիքի զինվորները։ Մեր փոքրիկ զինվորները երդվեցին լինել ազնիվ, բարի և աշխատասեր, սիրել ու պաշտպանել իրենց երկիրը՝ լավ սովորելով, երկրի համար պիտանի մարդ դառնալով։ Մեր սիրելի դասվար Ա. Մկրտչյանի ջանքերով աշակերտները կարողացան անկաշկանդ ելույթ ունենալ։ Միջոցառման վերջում նա շնորհավորեց աշակերտներին տառաճանաչ և գրաճանաչ դառնալու առթիվ, պարգևատրեց տառաճանաչության վկայականներով, շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին։ Դահլիճից բոլոր ներկաները հեռացան մեծ տպավորություններով։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: