Նորություններ

«Հրաժեշտ այբբենարանին»

Կրթական 2019-05-15

Սևանի №4 հիմնական դպրոցի Iա դասարանի աշակերտների համար իսկական տոն էր։ Տոնականորեն ձևավորված դահլիճում հավաքվել էին ծնողներ, ուսուցիչներ։ Դասվար Տանյա Կարապետյանի փոքրիկ սաները հանդես եկան գեղեցիկ քառյակներով, երաժշտական համարներով, ներկայացրին հայոց գրերի գյուտի պատմությանը վերաբերող բեմադրություն։ Նրանց բեմական անկաշկանդ խաղը, գեղեցիկ ասմունքը և խաղիկները հաճույք պատճառեցին ներկաներին։ Իսկ դահլիճ հրավիրված բում-բումիկը ավելի կատարյալ դարձրեց երեխաների ուրախությունը։ Միջոցառումը բարձր գնահատվեց տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի կողմից։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: