Նորություններ

«Հրաժեշտ այբբենարանին»

Կրթական 2019-05-14

Սևանի №4 հիմնական դպրոցի Iբ դասարանցիների համար տոն էր: Նրանք անմիջական մասնակիցն էին «Հրաժեշտ այբբենարանին» հաշվետու դաս-միջոցառման (դասվար՝ Հելվեցիա Քոչարյան): Գեղեցիկ ձևավորված հանդիսությունների դահլիճում փոքրիկները հանդես եկան հայոց այբուբենի մասին գեղեցիկ մտքերով, ասմունքով, դերային խաղով զուգադրեցին «Մշո ճառընտիր»-ի անցած փրկության ուղին: Փոքրիկների կատարած երգերը ու ազգագրական պարերի շարանը արտահայտում էին այն մեծ հայրենասիրությունը, որ մանուկների մոտ սերմանել էր սիրելի ուսուցչուհին: Տիկին Քոչարյանը իր սաներին խրախուսեց գրաճանաչության մասին վկայականներով, իսկ դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանը բարձր գնահատեց և՛ ուսուցչուհու աշխատանքը, և՛ միջոցառման մասնակիցների գեղեցիկ ու բովանդակալից ելույթները:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: