Նորություններ

«Քեֆ անողի քեֆը չի պակսի»

Կրթական 2019-05-13

Շարունակվում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհ․ Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառումները։ Սևանի №4 հիմնական դպրոցի IIբ դասարանի աշակերտները (դասվար Աննա Վարդանյան) ներկայացրին բանաստեղծի «Քեֆ անողի քեֆը չի պակսի» հեքիաթը։ Թեմատիկ, գեղեցիկ ձևավորված դահլիճում երեխաները դերասանական վարպետությամբ ստեղծեցին այնպիսի տպավորիչ ու հեքիաթին բնորոշ կոլորիտ, որ ներկաները մի պահ կարծես դարձան հեքիաթի իրական ականատեսներ։ Հեքիաթի հերոսների անկաշկանդ, հումորով լեցուն խոսքը, շարժումները, երաժշտական կատարումները ամբողջական դարձրին ներկայացման հաջողությունը։ Մասնակիցները և դասվար Աննա Վարդանյանը արժանացան տնօրեն Սվ․ Մաթևոսյանի, մանկավարժների և ծնողների գովասանքին։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: