Նորություններ

Եռատոնին նվիրված միջոցառում Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-09

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում միշտ էլ մեծ շուքով է նշվում Եռատոնը:Այս տարի միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Պապյանը : Միջոցառման սկզբում աշակերտները ներկայացրին Հայրենական պատերազմում հայ զինվորի անցած փառավոր ուղին ,Մեծ հաղթանակի ապահոված զինվորների (նաև արճիսցի 300 զինվորների ) սխրանքները:Ապա անդրադարձ կատարեցին Արցախյան գոյամարտին,6000 կյանք արժեցող այս փխրուն խաղաղությանը,բացատրեցին Եռատոնի իմաստը: Հաղորդավարների խոսքը ուղեկցվում էր գեղեցիկ ասմունքով և թեմատիկ երգերով: Միջոցառումը Ա. Պապյանը եզրափակեց օրվա խորհրդին վերաբերող թատերական գեղեցիկ ներկայացումով ,որի սցենարը գրել էր ինքը: Աշակերտների գեղեցիկ խաղը հուզեց հանդիսատեսին ՝ մտովի նրան տեղափոխելով 1990-ական թվականներ : Միջոցառմանը հրավիրված էր գյուղի միակ վետերանը՝ Սերյոժա Մինասյանը ,ով չնայած առողջական խնդիրներին , հյուր եկավ աշակերտներին և հետաքրքիր դրվագներ պատմեց իր և իր ընկերների անցած մարտական ուղուց: Զրույցը հաճելի էր և շատ ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: