Նորություններ

Բաց դաս աշխարհագրությունից՝ «Չինաստան» թեմայով

Կրթական 2019-05-08

07.05.2019թ. Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի 8-րդ բ դասարանը (ուսուցիչ՝ Վարսիկ Ասրյան) կազմակերպել էր «Չինաստան» թեմայով բաց դասը: Դասարանը նախապես ձևավորված էր չինական մշակույթին բնորոշ առարկաներով, աշակերտներից մի քանիսը կրում էին չինական տարազ: Դասը սկսվեց Չինաստանի օրհներգով: Ներկայացվեցին Չինաստանի դիրքը, պատմամշակութային կառույցներն ու կոթողները, խոհանոցը, տնտեսությունը, Չինաստանի ներդրումը համաշխարհային մշակույթում: Կար նաև համակարգչային ցուցադրություն, որը լիովին համապատասխանում էր դասի թեմային: Աշակերտները ակտիվ էին, ունեին հստակ ձևավորված գեղեցիկ խոսք, կարողանում էին ազատ արտահայտել իրենց մտքերը: Դասն ավարտվեց ամփոփիչ հարցերով, որոնց գրավոր պետք է պատասխաներ յուրաքանչյուր աշակերտ, այնուհետև ստուգվեցին աշակերտների կողմից: Քննարկվեցին սխալ նշված պատասխանները: Դասը կայացած էր, հետաքրքիր և բովանդակալից:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: