Նորություններ

Մեսրոպաշունչ հայոց տառեր

Կրթական 2019-05-07

Մայիսի 4-ին Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցում կրկին տիրում էր բարձր ու տոնական տրամադրություն: Դասվար Ա. Հակոբյանի նախաձեռնությամբ Iբ դասարանում անցկացվեց «Մեսրոպաշունչ հայոց տառեր» խորագրով այբբենարանի հանդեսը,որը գովքն էր մեսրոպյան գրերի,մայրենի լեզվի: Իմ սիրելի այբբենարան, Ամենաթանկ իմ գանձարան, Այսօր տոն է, ուրախ հանդես. Հրաժեշտ ենք տալիս մենք քեզ: Մեր փոքրիկները հրաժեշտ էին տալիս իրենց սիրելի Այբբենրանին, որը հայոց ոսկեղենիկ մայրենիի բանալին է: Գեղեցիկ զարդարված դասարանում , մեկը մյուսի ետևից ելույթ էին ունենում 1-ին դասարանցիները: Հնչում էին մայրենիին նվիրված բանաստեղծություններ և երգեր, պարեցին և փոքրիկ բեմականացումներ ցուցադրեցին : Երիտասարդ դասվար Ա. Հակոբյանի ջանքերի շնորհիվ երեխաները կարողացան անկաշկանդ ու արտահայտիչ ելույթ ունենալ: Միջոցառմանը մասնակցում էին ծնողներ ,ուսուցիչներ, աշակերտներ և հյուրեր: Ցանկանում ենք փոքրիկներին նորանոր հաջողություններ ուսման բնագավառում: Թող դեպի գիտելիքների բարձունքներ տանող ճանապարհը նրանց համար լինի հարթ ու հաղթական:

Շիրակ, գ. Սառնաղբյուրի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: