Նորություններ

Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Սպորտ 2019-05-06

Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ընթանում է Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 28 երկրի 563 մարզիկ՝ 222 աղջիկ և 341 տղա: Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամ, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան 40 կգ քաշային Սուսաննա Ստեփանյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճել է ոսկե մեդալ: Նշենք նաև, որ սա Սուսաննայի երկրորդ մասնակցությունն է միջազգային մրցաշարի և կրկնակի հաղթանակը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: