Նորություններ

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍ

Կրթական 2019-05-04

Մայիսի 2-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանը նախաձեռնեց ինտեգրված դաս` համակարգչային կաբինետում: Դասի թեման` «Ծառի խնդրանքը», տիպը` հաղորդման: Նոր թեմայի հաղորդումն ուղեկցվեց համակարգիչ, տեսացրիչ, էկրան զննական պարագաներով, սահիկահանդեսով, որը նպաստեց ողջ համակազմի ակտիվ մասնակցությանը: Դասի նպատակն էր դաստիարակել ճիշտ վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, ամրապնդել մարդ-բնություն կապը: Անթաքույց էր նաև երեխաների բարձր տրամադրությունը: Կապանի N 5 հիմնական դպրոց

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: