Նորություններ

<< Պարի միջազգային օր>>

Կրթական 2019-05-03

1982 թվականին պարի Միջազգային խորհրդի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապիլի 29-ն հռչակեց պարի միջազգային օր։ Պարի միջազգային օրվա շրջանակներում, երեկ՝ ապրիլի 28-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ տոնին նվիրված բաց դաս, որը կազմակերպել էր «Վահագն» ավանդական երգի և պարի համույթը և ։ Դասը վարում էր «Կարին» ավանդական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Համաքաղաքային դասին միացել էին նաև Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական 5-7-րդ դասարանների աշակերտները՝ պարուսույցներ Անժելա Գաբրիելյանի և Նաիրա Աֆրիկյանի ղեկավարությամբ։ Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին նաև այսօր՝ ապրիլի 29-ին, Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում՝ վերածվելով համադպրոցական տոնախմբության։

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: