Նորություններ

″ABC Party″ տառահանդես անգլերենից

Կրթական 2019-05-03

Մայիսի 3-ին Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում 3-րդ ա դասարանի աշակերտների համար տոն էր՝ տառահանդես անգլերենից: Դպրոցի անգլերենի ուսուցիչ Հ. Բաղդասարյանը իսկական տոն էր կազմակերպել 3-րդ դասարանցիների համար: Երեխաները միջոցառման ընթացքում ցուցադրեցին 1 տարվա ընթացքում անգլերենից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Նրանք իրենց գեղեցիկ կատարումներով, ուրախ երգերով և փոքրիկ բեմականացումներով հիացրեցին թե՛ իրենց հասակակից հանդիսատեսին, թե՛ մեծահասակներին: Միջոցառման վերջում, հանդիսավոր կերպով, պատվոգրեր հանձնվեցին դպրոցի 5-րդ դասարանի այն աշակերտներին, որոնք լավագույն մասնակցություն էին ցուցաբերել անգլերենից անցկացված ընթերցանության մրցույթին: Նմանօրինակ միջոցառումները մեծ խթան են հանդիսանում երեխաների գիտելիքների խորացման գործում:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: