Նորություններ

<<Մենթալ թվաբանության օլիմպիադային >>

Կրթական 2019-05-01

Արագ հաշվարկ, կենտրոնացում, հիշողության զարգացում և կրեատիվ մտածելակերպի զարգացում. ճապոնական հաշվարկի այս մեթոդը վերջերս տարածում է գտել նաև Հայաստանում: Մենթալ թվաբանություն առարկան այսօր շատ երկրների կրթական առարկաներից է: Մասնագետները նշում են, որ այս մեթոդը դրական ազդեցությունը կարող է ունենալ նաև այն երեխաների վրա, որոնք դանդաղկոտ են, խոսակցական կամ արտահայտման խնդիրներ ունեն: Մեթոդն ամրապնդում է հիշողությունը: Մենթալ թվաբանության մեթոդը մարզում է երեխայի ուղեղը՝ միաժամանակ զարգացնելով ուղեղի աջ և ձախ կիսագնդերը։ Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն դպրոցի 2" Ա " դասարանի աշակերտ Դավիթ Մկրտչյանը հաճախում է IQ կենտրոնի Արմավիրի մասնաճյուղը: 28.04. 2019թ. մասնակցեց <<Մենթալ թվաբանության օլիմպիադային >> և զբաղեցրեց 2 տեղի մրցանակին ինչպես նաև արժանացել է պատվոգրի:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: