Նորություններ

Եվրոպական խաղերին կմասնակցի նաև մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը

Սպորտ 2019-04-29

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը ևս կմասնակցի Եվրոպական խաղերի, որոնք կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցի մոտավորապես 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում՝ խաղարկելով 199 մեդալների հավաքածու: Արթուր Թովմասյանը իրավունք է ստացել մրցել Եվրոպական խաղերի օղակներ մրցաձևում: Հայաստանից Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցեն նաև օղակներ ձևում Վահագն Դավթյանը և բազմամարտիկ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 10-14-ը Լեհաստանի Շեցին քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Թովմասյանը 7-րդն էր օղակների վրա վարժություններում: Աղբյուրը՝ Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: