Նորություններ

Գրիգոր Նարեկացի

Կրթական 2019-04-29

Ձորագյուղի հիմնական դպրոցի գրադարանում տեղի ունեցավ մեծ վարդապետին՝ Գրիգոր Նարեկացուն, նվիրված ներկայացումը։ Շուրջ մեկ հազարամյակ մեր շուրթերին է նրա անունը, անմահ ստեղծագործությունները և մեր միակ նպատակն է վարդապետից սովորելու՝ անձնվիրաբար նվիրվել․․․ Մենք այսօր ստանձնել ենք կարևոր և շատ պատասխանատու առաքելություն՝ կրթելու և դաստիարակելու սերունդ և ինչպես Կոմիտասն է ասում․ Եթե սխալ ուղղությամբ դաստիարակեք՝ ազգը կկործանեք․․․։ Ուստի մենք իրավունք չունենք սխալվելու։ Ինչպես Գրիգոր Նարեկացին իր աղոթքներից մեկում է ասում․ Չլինի այնպես, որ քայլեմ և չհասնեմ, ամպեմ և չանձրևեմ, ողբամ և չարտասվեմ, երկունքի ցավ քաշեմ ու չծնեմ․․․ես ուզում եմ , որ ամենքս մեր կյանքի ճանապարհորդության մեջ քայլենք հասնելու հույսով և մեր ճանապարհի վերջում այդ տեսանելի լույսը մեզ ոգևորի ավելի արագ քայլելու և հասնելու․․․ Սիրելի ընկերներ հուսով եմ , որ ամենքս դպրոցից հեռացանք ավելի խաղաղված, որի համար և կոչված է դպրոցը։ Դպրոցը սառը քարերի ամբողջություն չէ, անգամ քարերը իրենց մեջ ջերմություն են պարունակում․․․

Լոռի, գ. Ձորագյուղի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: