Նորություններ

Քաղաքացու օրը Լճկաձորում

Կրթական 2019-04-28

Օրը լի էր հետաքրքիր միջոցառումներով։ Սկզբում բարձր դասարանի աշակերտները տնօրենի ու համայնքի բնակիչների հետ միասին ծառատունկի մասնակցեցին, այնուհետև տեղի ունեցավ համերգ-միջոցառում, որտեղ իրենց գեղեցիկ ելույթը ներկայացրին նաև Այրումի երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև ԱՐԱՐ երգի-պարի ազգագրական համույթը։ Այնուհետև 4-րդ դասարանի աշակերտները ներկայացրին հետաքրքիր բեմականացում /Ոսկու կարասը/ ' կազմակերպիչ Լ. Բեջանյան։ Օրը ամփոփվեց կլոր սեղան քննարկումներով։

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: