Նորություններ

Քաղաքացու օրը Արճիսում

Կրթական 2019-04-27

Տավուշի մարզի Արճիս գյուղում բազմաբնույթ միջոցառումներով նշվեց Քաղաքացու օրը :Մեկնարկը տրվեց Արճիսի միջնակարգ դպրոցից : Փոխտնօրեն Հ. Պողոսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը և միջոցառումների օրակարգը:Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ. Եսայանը անցկացրեց շախմատի մրցաշար ,զուգահեռ Վիտրաժի ակումբի աշակերտները ցուցադրեցին իրենց աշխատանքները : Դրան հաջորդեց Քաղաքացուն նվիրված ուրախ ցերեկույթը ` ասմունք ,երգ,պար,երաժշտական կատարումներ : Օրը գեղեցիկ դարձնելու համար դպրոցում հյուրընկալվել էին Այրումի երաժշտական դպրոցի սաները և "Արար" մշակութային խումբը : Կատարումները հրաշալի էին և համահունչ օրվան: Օրվա վերջում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ. Եսայանը անցկացրեց նաև բասկետբոլի մրցաշար: Միջոցառումների շարքը շատ հետաքրքիր և յուրօրինակ դարձրին օրը արճիսցիների համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: