Նորություններ

Մնաս բարով, ոսկեծամիկ իմ մանկություն

Կրթական 2019-04-26

Մենք կարող ենք փոխվել հազար անգամ, նոր զգեստով, անցնող ամեն օրվա հետ, պատահական կամ կանխորոշված հանդիպումից: Բայց, ի վերջո, մենք նույնն ենք, ու նույնն է մեր բոլորիս մոլորակը՝ մանկականը, ամենամաքուրը, անարատը, պայծառը: Այսօր ու ամեն օր մենք այդ մոլորակում էինք։ Այդ քաղցր վերհուշը մեզ պարգևեցին 4֊րդ «Ա» դասարանի դասվար Ն.Աղամալյանի տաղանդաշատ աշակերտները ՝ <<Մնաս բարով, ոսկեծամիկ իմ մանկություն>> միջոցառման ընթացքում։ Մոլորակի շաչժիչ ուժը հայրենասիրությունն է, հայ փոքրիկներն են, ովքեր գիտեն հայի պատմությունը, գիտեն խոսել մաքուր ու վարժ հայերեն, երգել, երգեր ձոնել հայերենով:Սիրել ու երախտիքի խոսք ասել իրենց սիրելի ուսուցիչներին։ Ամեն անհնարին իրականություն է դառնում, երբ վեհ է ձգտումը։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: