Նորություններ

ՙՙԵս հավատում եմ.....՚՚

Կրթական 2019-04-25

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում ոգեկոչման միջոցառում էր `<< Ես հավատում եմ ......>>խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 7-12-րդ դասարանի աշակերտները : Ներածական մասը վերաբերում էր մեր ժողովրդի ամենաողբերգական ժամանակաշրջանին Հայոց Մեծ Եղեռնի կազմակերպմանն ու իրագործմանը: Այնուհետև ներկայացվեց մեր ժողովրդի տառապանքներով լի անցած ճանապարհը ,անընկճելի ոգին ` լավատեսությունը ապագայի հանդեպ: Աշակերտների խոսքը հուզառատ էր, մեջբերումներն ու դրվագները` տեղին:Հատկանշական էր աշակերտների բերած` օտարազգի պատմաբանների և քաղաքագետների փաստերը : Անդրադարձան ոչ միայն իրական փաստերին և մարդկային կորուստներին , այլև մշակութային ցեղասպանությանը ` նշելով այն վայրերն ու տեղանունները, ուր իրականացվել էին մշակութային ջարդեր:Միջոցառումն ավարտվեց հավատի ,արդարության ,լավատեսության նոտաներով: Այն հուզել էր ներկաներին:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: