Նորություններ

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Կրթական 2019-04-23

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ,,Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց,, Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց հուշ ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին՝ ,,Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց,, խորագրով: 10-րդբ դասարանի աշակերտները Մեծ Եեղեռնի զոհերի ,,Հուշահամալիրի,, մակետի մոտ շրջան կազմած հուզառատ ներկայացրին տարվա այդ օրը, որը լռություն էր, խոնարհում, սգավոր հուշ, անմար կրակ… Լյովա Մելիքյանը կատարեց ,,Կիլիկիա,, և ,,Տուն իմ հայրենի,, երգերը, իսկ աղջիկները կատարեցին ,,Կակաչներ,, պարը: Աշակերտները նշեցին, որ Ապրիլի 24-ը արիության, տոկունության, գոյատևման կոչ է ու խորհրդանիշ: Ծ.Կարապետյան Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: