Նորություններ

Հրաժեշտ այբբենարանին

Կրթական 2019-04-22

Նոր Հաճնի երրորդ դպրոցում տիրող տոնական տրամադրության առիթն առաջին դասարանցիների <<Հրաժեշտ այբբենարանին>> միջոցառումն էր, որին ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր և աշակերտներ: Երեխաները վարժ ու արտահայտիչ ասմունքում էին, երգում երգեր` նվիրված հայոց գրերին, առաջին ուսուցչուհուն, այբբենարանին և մայրենիին: Դասվար Ն.Տաշչյանն իր սրտի խոսքն ուղղեց առաջին դասարանցիներին՝ շնորհավորելով և նշելով,որ այբուբենը կտանի միայն դեպի բարձունքներ, կտանի ճշմարտության ճանապարհով ու կբազմապատկի նրանց գիտելիքները:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: