Բիլբրուկ

2 կարծիք
Հեղինակ՝ Վոլֆգանգ Բորխերտ
Ժանր՝ պատմվածք, գերմանական գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2018
Դասարան՝ 5-9, 10-12
Կարդալ առցանց ՆԵՐԲԵՌՆԵԼ ePub Kindle 8

Գրքի մասին

Կարճատև կյանքի պատճառով Վոլֆգանգ Բորխերտը (1921֊1947) թողել է փոքրաթիվ ստեղծագործություններ։ Սակայն դրանք լայն տարածում են գտել նրա մահից հետո և խոշոր աղդեցություն թողել ետպատերազմյան տարիների գերմանական գրականության վրա։ Բորխերտի ստեղծագործությունների հիմնական մոտիվն է՝ այլևս պատերազմ չլինի։ Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հեղինակը հիշելով պատերազմում զոհվածներին՝ նշում է, որ նրանք զոհվեցին ո՛չ նրա համար, որ հրապարակներում հուշարձաններ կանգնեցվեն, որ կենդանի մնացածները իրենց բնակարանները զարդարեն նրանց դիմանկարներով, որ «գիմնազիայի ուսուցիչները, որոնք հեշտությամբ պատերազմ ուղարկեցին հայրերին, նույն կերպ հիմարացնեն և զավակներին»։ Ո՛չ, նրանք զոհվեցին, որ այլևս չկրկնվի այն, ինչ նրանց կործանման հասցրեց, որ ապագայում չլինի այն, ինչ եղավ անցյալում, որ աշխարհն ու Գերմանիան փոխվեն։

Հեղինակի մասին

Վոլֆգանգ Բորխետը ծնվել է Համբուրգ քաղաքում: Համբուրգը կարևոր տեղ է գրավում նրա քնարերգության մեջ: Առաջին բանաստեղծությունը գրել է տասնհինգ տարեկան հասակում: Դարձյալ վաղ տարիքում հրատարակած նրա բանաստեղծությունները գրավում են Գեստապոյի ուշադրությունը, քանի որ դրանք չէին տեղավորվում կայսերական գաղափարախոսության մեջ:

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
5.0
2
5
4
3
2
1
  • Լուսինե Սաֆարյան
    18 ապրիլի, 15:44

  • Միլենա Գևորգյան
    05 ապրիլի, 20:25

  • Կիմա Թորոսյան
    27 դեկտեմբերի 2018, 21:08

    շատ լավ