Գևորգ Մարզպետունի

40 կարծիք
Հեղինակ՝ Մուրացան
Ժանր՝ վեպ, պատմավեպ, հայ դասականներ, հայ գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2012
Դասարան՝ 5-9, 10-12
Կարդալ առցանց ՆԵՐԲԵՌՆԵԼ ePub Kindle 52

Գրքի մասին

Անձնվեր հայրենասիրությամբ է տոգորված Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (1896) պատմավեպը, որը գրողի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է և արտացոլում է 10-րդ դ. Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները։ Վեպի սկզբնաղբյուրը Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմություն Հայոցի» փոքրիկ մի հիշատակությունն է այն մասին, որ Աշոտ Երկաթի իշխանության ամենադժվար շրջանում, երբ արաբները պատրաստվում էին վերջին կործանիչ հարվածը հասցնել հայոց պետականությանը, Գևորգ անունով մեկը 20 զինվորով կռվել է Բեշիրի դեմ և հալածել թշնամու զորքը։ Այս փաստը դարձնելով վեպի նյութ՝ Մուրացանը ստեղծել է զորավար Գևորգ Մարզպետունու հրաշալի կերպարը։

Հեղինակի մասին

XIX դարի վերջի հայ նշանավոր արձակագիր, հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր ներկայացուցիչ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին հայոց պատմական Շուշի քաղաքում: Նախնական կրթությունն ստանալով մասնավոր վարժարանում՝ ուսումնառությունը շարունակել է հայրենի քաղաքի թեմական դպրոցում:

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
4.9
40
5
4
3
2
1
  • Նարեկ Խանյան
    19 փետրվարի, 18:25

  • Մարիամ Գրիգորյան
    17 փետրվարի, 15:17

  • Անուշիկ Լևոնյան
    10 փետրվարի, 20:07

  • Հենրիկ Արեյան
    06 փետրվարի, 22:45

Բոլոր կարծիքները