Թավուտում

4 կարծիք
Հեղինակ՝ Րյունոսկե Ակուտագավա
Ժանր՝ պատմվածք, ճապոնական գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2012
Դասարան՝ 5-9, 10-12
Կարդալ առցանց ՆԵՐԲԵՌՆԵԼ ePub Kindle 42

Գրքի մասին

Գիրքն ընդգրկում է ճապոնացի արձակագիր, ճապոնական նոր գրականության դասական, կարճ պատմվածքների մեծ վարպետ Րյունոսկե Ակուտագավայի «Ռասյոմոնի դարպասը», «Տարօրինակ պատմություն», «Օրիորդ Ռոկունոմիան», «Թավուտում» պատմվածքները։ Ակուտագավայի անվամբ է կոչվում Ճապոնիայում գրական ամենահեղինակավոր մրցանակը։

Հեղինակի մասին

Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում, ճապոնական օրացույցով Վիշապի տարում, Վիշապի օրը և Վիշապի ժամին և դրա համար նրան տվել են Ռյունոսկե անունը՝ անվան առաջին հիերոգլիֆը՝ 龍, նշանակում է «վիշապ»)։ Երբ Ռյունոսկեն 10 տարեկան էր, նրա մայրը հոգեբուժարանում ինքնասպան է լինում։ Դրանից հետո նրան որդեգրում է մորեղբայրը (քեռին)` Միտիակի Ակուտագավան, ով երեխաներ չուներ (հենց նրա ազգանունն է կրում Ռյունոսկեն հետագայում): Նրանց ընտանիքը ավանդապաշտ էր և իրենց նախնիներից շատերը գրողներ և գիտնականներ էին: Ռյունոսկեն այստեղ ծանոթանում է միջնադարյան գրականության հետ, նաև հին դարերի նկարչության հետ:

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
5.0
4
5
4
3
2
1
  • Մերի Հարությունյան
    21 հունիսի, 19:37

  • Լուսինե Դավրեշյան
    04 հունիսի, 09:25

  • Էլեն Ալավերդյան
    07 փետրվարի, 17:49

  • Քնքուշ Փիլիպոսյան
    15 հունվարի, 20:54

Բոլոր կարծիքները