Դիմորդի անկյուն

Սևանի արհեստագործական պետական ուսումնարան

Սևանի արհեստագործական պետական ուսումնարանը, որը հիմնադրվել է 1969թվականին և Սևանի տարածաշրջանում միակ արհեստագործական ուսումնարանն է:
Ներկայիս քմահաճ աշխատանքային շուկայի պահանջները բավարարող մասնագետներ պատրաստելու համար ուսումնարանը ներկայումս ապահովված է աշխատանքային հարուստ փորձ ունեցող, համապատասխան բարձրագույն կրթությամբ և տարբեր ծրագրերով առարկայական որակավորման դասընթացներ անցած դասախոսական կազմով: Ի դեպ ուսումնարանն ակտիվորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական կրթական ծրագրերի հետ: Դրա վառ վկայությունն է ուսումնարանի համագործակցությունը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի Պաբլո Ներուդայի անվան լիցեյի հետ: Համագործակցման հիմնական նպատակն արևային էներգիայի ստանալն է:
Այստեղ նաև իրականացվել և իրականացվում է մասնագետների վերապատրաստման, վերավորակավարման, ինչպես նաև կարճաժամկետ ուսուցման ծրագրեր: Սովորողների ուսումնառության համար այստեղ ստեղծված են ժամանակի պահանջներին համապատասխան պայմաններ: Ուսումնարանն ապահովված է հարուստ նյութատեխնիկական բազայով: Ուսումնարանում ուսուցումը կատարվում է առկա, անվճար և վճարովի համակարգով, իսկ ընդունելությունը կատարվում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքով:
Ուսումնարանը համագործակցում է հետևյալ գործատուների հետ`
1. ՀՀ «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի շրջանային միավորում,
2. «Մանուկյան նախագիծ» ՍՊԸ, 3. «ԱՐԷՌՍՈՒ»ՍՊԸ
4. Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի Սեն–Մարտեն դ`էրի Պաբլո Ներուդայի անվան լիցեյի հետ:

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Նաիրյան 1-ին նրբ.14
Հեռ.՝ (0261) 2-33-60, (0261) 6-06-30
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1969թ.

Տնօրեն՝ Գեղամ Խաչատրյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: