Դիմորդի անկյուն

Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Կոտայքի մարզի «Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1937թ. որպես «Երևանի գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկում»: 1965թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության Երևանի Գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկումը տեղափոխվել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի ավան և անվանվել է «Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման սովխոզ-տեխնիկում»: Ներկայումս սովխոզ-տեխնիկումը վերանվանվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
«Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելությունը իրականացվում է առանց ընդունելության քննությունների, իսկ վճարովի և անվճար տեղերը բաշխվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն:
«Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ`
1. Նոր Գեղիի գյուղապետարան
2. «Նաիրի բերրիություն» ՓԲԸ
3. «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ
4. «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպություն:

Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Նոր Գեզի, Ուսանողական 5
Հեռ.՝ (0224) 2-25-41, (096) 87-89-97
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1937թ.

Տնօրեն՝ Խաչատրյան Արա Արմենի
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: