Դիմորդի անկյուն

Մարտունու պետական բժշկական քոլեջ

«Մարտունու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ Առողջապահության նախարարի 08.07.2002թ. N 423 հրամանով, որպես «Երևանի բազային բժշկական ուսումնարան» ՓԲԸ-ի մասնաճյուղ, ՀՀ Կառավարության 2004թ. հունվարի 29-ի N 85-ն որոշմամբ, որպես «Մարտունու բժշկական քոլեջ» ՊՈԱԿ: ՀՀ Կառավարության 16 հունվարի 2013թ. N 83-ն որոշմամբ 2013թ. հունիսի 15-ից քոլեջը ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայությունից անցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:
«Մարտունու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը գտնվում է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի «Դ» կորպուսի II և III հարկերում, որը ՀՀ Կառավարության որոշմամբ հատկացված է Մարտունու բժշկական քոլեջին:
Քոլեջի ուսանողների պրակտիկան անց է կացվում Մարտունու բժշկական կենտրոնում, Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկայում և Մարտունու ծննդատանը: Ուսումնական պլանով նախատեսված մասնագիտական առարկաները դասավանդում են Մարտունու բժշկական կենտրոնի, Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկայի և Մարտունու ծննդատան փորձառու բժիշկները համատեղության կարգով:
Քոլեջը կատարում է վճարովի և անվճար ընդունելություն հիմնական /ընդհանուր/ և միջնակարգ /լրիվ/ կրթության հիման վրա:
Հիմնական /ընդհանուր/ կրթությամբ ուսանողների համար ուսման տևողությունը 1 տարի ավելի է:
Մարտունու պետական բժշկական քոլեջը սերտորեն համագործում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության պետական բժշկական քոլեջների, Մարտունու բժշկական կենտրոնի, Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկայի և Մարտունու ծննդատան հետ: Քոլեջի շրջանավարտներից շատերը աշխատում են տարածաշրջանի բուժ. հաստատություններում և դեղատներում:

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Նարեկացի 2/1
Հեռ.՝ (0262) 4-13-30
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 2012թ.

Տնօրեն՝ Տարոն Արշակյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: