Դիմորդի անկյուն

Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան

1963թ. ուսումնական հաստատությունը հիմնադրվել է որպես Հրազդանի Nº 29 ՄՊՏՈՒ (միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարան): 1984թ. վերանվանվել է Հրազդանի թիվ 67 ՄՊՏՈՒ: 2001թ. վերանվանվել է Հրազդանի ավագ դպրոց /արհեստագործական հոսքով/: 2004թ. կոչվել է «Հրազդանի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ, իսկ 2011-ի նոյեմբերից վերանվանվել է ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ավելի քան 50 տարիների ընթացքում ուսումնարանում գործել են մեկ տասնյակից ավելի մասնագիտություններ, որակավորում են ստացել տասը հազարից ավելի սովորողներ:
Ընդունելությունը կատարվում է առանց քննությունների` մրցութային կարգով:
Ուսումնարանը համագործակցում է «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Հրազդան-5» հիմնարկի, Հրազդանի, Ծաղկաձորի սննդի սպասարկման կազմակերպությունների հետ:

Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ ք. Հրազդան, Գործարանային 3
Հեռ.՝ (0223) 2-65-71, (093)-93-80-95
Կայք՝ www.hrazdanvet.schoolsite.am

Հիմնադրման տարեթիվ՝ 1963թ.

Տնօրեն՝ Անդրանիկ Սարիբեկյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: