Դիմորդի անկյուն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջ եվ ուսումնական կենտրոն

ՀՀ ոստիակնության կրթահամալիրի քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական, իսկ ուսումնական կենտրոնը՝ նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ առկա ուսուցում: Քոլեջում ուսումնառության տևողությունը 2 տարի է, իսկ ուսումնական կենտրոնում՝ 3 ամիս: Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, և նրանց տրվում է կրթաթոշակ:
Քոլեջի շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության սպայի որակավորում և ոստիկանության լեյտենանտի կոչում, նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի (տեսչական) պաշտոններում:
Ուսումնական կենտրոնի շրջանավարտներին շնորհվում է ոստիկանի որակավորում և ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ, նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայությունների կրտսեր խմբի պաշտոններում:
Դիմորդների փաստաթղթերի ընդունումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Ընդունելությանը նրանց մասնակցության հարցը որոշում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ դիմորդների վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրության հիման վրա:
ՀՀ ոստիկանության կրթահամալաիրի քոլեջում և ուսումնական կենտրոնում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորում համակարգչի միջոցով) և ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքների հիման վրա: Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` մտավոր զարգացվածության աստիճանը, հայոց լեզվի իմացությունը, ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները:
Ընդունելության կարգի, պայմանների և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են «02» շաբաթաթերում, police.am, edupolice.am կայքերում և այլ լրատվական միջոցներով:

Հասցե՝ ք.Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29
Հեռ.՝ (010) 77-80-33
Կայք՝ www.edupolice.am
Էլ. փոստ՝ [email protected]

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ՝ Մուշեղ Բաբայան
Քոլեջի պետ՝ Վարդգես Ներսիսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: