Դիմորդի անկյուն

Հայաստանում եվրոպական քոլեջ

<<Հայաստանում եվրոպական քոլեջ>> հիմնադրամը ձևավորվել է 2006 թվականին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կողմից` եվրոպական առաջավոր կրթական տեխնոլոգիաների հիման վրա՝ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու նպատակով: Ներկայումս <<Հայաստանում եվրոպական քոլեջ>> հիմնադրամը կազմված է Երևանում գործող մայր քոլեջից և մարզերում գործող բաժանմունքներից: Ընդհանուր առմամբ քոլեջում սովորում է շուրջ 450 ուսանող, ովքեր մասնագիտանում են հետևյալ մասնագիտությունների գծով`
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ,
Մենեջմենթ /կառավարում/,
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում,
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր,
Իրավագիտություն,
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում,
Թարգմանություն և գործավարություն:

Քոլեջում վերոհիշյալ մասնագիտությունների գծով ուսուցումը կազմակերպվում է անվճար և վճարովի ուսուցման հիմունքներով:

Հասցե՝ ք.Երևան, Դավիթ Անհաղթ 10
Հեռ.՝ (010) 24-63-74
էլ․ փոստ՝ [email protected]
Կայք՝ www.ecaf.am


Տնօրեն՝ Սիմոն Հակոբյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: