Դիմորդի անկյուն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Երևանի քոլեջ

ՀՀ կառավարության 2011թ. 10 հունիսի № 781-Ն որոշմամբ Երևանի պետական Արդյունաբերական քոլեջը վերակազմակերպվել է և միացել Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի /պոլիտեխնիկ/ ՊՈԱԿ-ին:
ՀՀ կառավարության 2014թ. 13 նոյեմբերի № 1290-Ն որոշմամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան /Պոլիտեխնիկ/ ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի:
ՀԱՊՀ քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն: Ուսման տևողությունը ՝ 2տ - 4տ, ուսուցման ձևը՝ առկա: Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Անվճար և վճարովի համակարգում ընդունելությունը կատարվում է առանց քննությունների՝ հիմնական ընդհանուր կրթության վկայականի գնահատականների հիման վրա:
Քոլեջն իրականացնում է նաև
• Շրջանավարտների շարունակական կրթություն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (երկրորդ կուրսից)
• Միջոցառումների, ինտելեկտուալ խաղ-մրցույթների հաճախակի կազմակերպում, օտար լեզվի դասընթացներ
• Սոցիալապես անապահով ուսանողներին աջակցություն (ուսման վարձի զեղչային տարբերակներ)
• Կապ շրջանավարտների հետ
Ուսանողների պրակտիկաների անցկացման համար կնքվել են պայմանագրեր տարբեր կազմակերպությունների հետ («ՀայՓոստ» ՓԲԸ, «ՄՈՒԱՏ» ՍՊԸ և այլն):

Հասցե՝ ք.Երևան, Մանանդյան 36
Հեռ.՝ (010) 42 08 35, (010) 460344
Կայք՝ www.polytech.am
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Էլբակ Էլբակյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: