Դիմորդի անկյուն

Կապանի արվեստի պետական քոլեջ

1965թ. սեպտեմբերի 1-ից Կապանում բացվեց Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի մասնաճյուղը, որը 1966թ. մայիսի 16-ին վերակազմավորվել է Ղափանի երաժշտական ուսումնարանի:
2006թ. «Կապանի պետական երաժշտական ուսումնարան» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Այսօր քոլեջում գործում են կանացի, արական, երկսեռ և ուսումնական երգչախմբերը, փողային նվագախումբը, քանոնահարների անսամբլը և տարբեր գործիքային անսամբլներ /տրիոներ, քառյակներ/, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում կազմակերպվող համերգներին և միջոցառումներին:
Քոլեջում իրականացվում է նաև նախամասնագիտական, կարճաժամկետ և երկարաժամկետ ուսուցում:
Ուսանողների ուսումնառության ընթացքում արտադրական, մանկավարժական, կատարողականև ուսումնական պրակտիկաները իրականացվում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային օջախներում, Կապանի արվեստի, երաժշտական և հանրակրթական դպրոցներում:
Ընդունելությունը կատարվում է ցերեկային բաժնում՝ /առկա ուսուցում/՝ ուսուցման անվճար և վճարովի համակարգում:
Ընդունվել կարող են միջնակարգ և ոչ լրիվ միջնակարգ կրթություն ունեցող այն դիմորդները, ովքեր հաջողությամբ կհանձնեն ընդունելությոնա քննություները: Դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 13-ը: Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները պետական պատվերի շրջանակում ստանում են 4750 դրամ կրթաթոշակ:

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ` ք. Կապան, Ռ. Մելիքյան 2
Հեռ.՝ (0285) 2-48-91
Կայք՝ www.artcol.info
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1965թ.

Տնօրեն՝ Վարդան Քոչարյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: