Դիմորդի անկյուն

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր

Կրթահամալիրը իր գործունեությունը իրականացնում է հետևյալ պետական կրթական ծրագրերի հիման վրա` տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր և նախնական մասնագիտական /արհեստագործական/: Կրթահամալիրի նախնական մասնագիտական /արհեստագործական/ խմբերի ընդունելությունը կատարվում է ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված օրինակելի ընդունելության կարգի հիման վրա: Նախնական մասնագիտական խմբեր կարող են ընդունվել այն բոլոր դիմորդները, ովքեր կներկայացնեն հիմնական կրթության ավարտական վկայականը, տեղեկանքներ առողջության վերաբերյալ /ձև 089/ և բնակավայրից, անձը հաստատող փաստաթուղթ /ծննդյան վկայական կամ անձնագիր/, 4 լուսանկար /3X4սմ չափսի/:
Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, առանց ընդունելության քննությունների:
Թիվ 3 հատուկ կրթահամալիրը համագործակցում է հետևյալ գործատուների հետ.
• Ներկարար` Կապան «Նորոգշին» ԲԲԸ
• Եռակցող` «Հայջրմուղկոյուղի»ՓԲԸ
• Հացթուխ` «Բարեշեն» ԱՁ
• Վարսահարդար` «Հանրախանութ» ՍՊԸ:

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ` ք. Կապան, Սպանդարյան 4
Հեռ.՝ (0285) 2-34-29, (0285)-2-84-66
Էլ․ փոստ՝ [email protected]
Կայք՝ www.kapan3.schools.am

Հիմնադրման տարեթիվ՝ 1993թ.

Տնօրեն՝ Ռիտա Դավթյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: