Դիմորդի անկյուն

Երևանի հենակետային բժշկական քոլեջ

Երևանի հենակետային բժշկական քոլեջը` Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է: Հիմնադրվել է 1921թվականին:
Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների համակարգում հենակետային է հանդիսանում Երևանի պետական բժշկական քոլեջը որպես հարուստ նյութատեխնիկական բազա ունեցող, կրթական բարեփոխումներ իրականացնող, դասավանդման նորագույն մեթոդներին տիրապետող, մասնագետների պատրաստման առաջավոր փորձ ունեցող, բաձրորակ դասախոսներով, առաջնակարգ բուժկանխարգելիչ գործնական բազաներով ապահովված հաստատություն:
Քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական բժշկական կրթություն միջնակարգ ընդհանուր և հիմնական կրթության հիմքով հետևյալ մասնագիտություններով`«Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա»:
Ընդունելությունը իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:

Հասցե՝ ք.Երևան, Կորյունի փողոց 10
Հեռ.՝ (010) 58-23-31, (010) 52-58-08
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Նաիրա Ներսիսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: