Դիմորդի անկյուն

Երևանի պարարվեստի պետական քոլեջ

«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը պետական միակ ուսունական հաստատությունն է Հայաստանում, որը պատրաստում է պրոֆեսիոնալ պարողներ պարարվեստի բոլոր բնագավառների համար: Հիմնադրվել է 1924թ.:
Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող այս կրթօջախը առանձնացել է մասնագիտական կրթության բարձր մակարդակով, արհեստավարժ մանկավարժական կազմով, ստեղծագործ մթնոլորտով:
Քոլեջում գործում են 3 բաժիններ` «Դասական պար», «Ժողովրդական պար» և «Պարի ուսուցում»: Քոլեջի սովորողները ստանում են հանրակրթական, մասնագիտական և երաժշտական կրթություն:
«Դասական պար» բաժին ընդունվում են հանրակրթական դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները, «Ժողովրդական պար» բաժին` հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները և հիմնական կրթության վկայական ստացած սովորողները, «Պարի ուսուցում» բաժին ընդունվում են ավագ դպրոցի ատեստատ ստացած սովորողները :
Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ օգոստոսի 25-ը (Ոլորտային մասնագիտություններով` Հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ, քանօգոստոսի 23-ը), իսկ հեռակա ուսուցման համար՝ մինչեւ նոյեմբերի 25-ը: Անվճար եւ վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է օգոստոսի 26-27-ը: Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

Հասցե՝ ք.Երևան, Բայրոնի 5
Հեռ.՝ (010) 56-44-26
Կայք՝ www.balletcollege.am
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Հասմիկ Մարկոսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: