Դիմորդի անկյուն

Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան

‹‹Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան›› ՊՈԱԿ-ում (նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարան) ուսուցանվում են ազգային արվեստներ և արհեստներ. փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն-գոբելենագործություն, ինչպես նաև վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:
Ուսումնարանը սերտորեն համագործակցում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի և Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ:

Ուսումնարանի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը:

Ուսումնարան են ընդունվում հիմնական կրթություն ստացած աշակերտները, ովքեր ուսումնարանում ստանում են միջին մասնագիտական կրթություն: Ուսումն անվճար է, երեք տարվա տևողությամբ, սովորողները ստանում են կրթաթոշակ, շրջանավարտներին տրվում է միջնակարգ մասնագիտական կրթություն (պետական դիպլոմ):
Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները.

• Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, որակավորումը՝ ձևավորող ցուցափեղկերի
• Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ արհեստավոր –մանրանկարիչ
• Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` մետաղյա գեղարվեստական իրերի
• Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի
• Ոսկերչություն, որակավորումը՝ ոսկերիչ
• Գորգագործություն և ժանյակագործություն, որակավորումը՝ գոբելենագործ
• Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, որակավորումը՝ վարսահարդար
• Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, որակավորումը՝ փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման:

Հասցե՝ ք.Երևան, Հր. Ներսիսյան 3
Հեռ.՝ (010) 23-36-05
Էլ. փոստ՝ [email protected]

Տնօրեն՝ Լուսինե Արծրունու Բարսեղյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: